Ադրբեջանցի հաքերները կոտրել են Երևանի Քաղաքապետարանի կայքը

Քիչ առաջ Facebook սոցիալական ցանցում օգտագործողների կողմից հայտնվեցին հրապարակումներ այն մասին, որ Երևանի Քաղաքապետարանի կայքը կոտրվել է ադրբեջանական AsSert հաքերային խմբավորման կողմից: Այս մասին օգտագործողները գրում են՝ նշելով իրենց գրառումներում քաղաքապետ Տարոն Մարգարյանի էջը:

Հիշեցնենք, որ այսօր հայկական հաքերային Armenian Cyber Army խմբավորումը կոտրել է ադրբեջանական econews.az կայքը: Այս հարձակման համար առիթ է հանդիսացել Ադրբեջանի իշխանությունների կողմից Գուրգեն Մարգարյանին դաժանաբար սպանած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի ազատ արձակումը: Հայ հաքերները հարձակման ենթարկած կայքում թողել էին Գուրգեն Մարգարյանի լուսանկարը՝ «Գուրգեն Մարգարյանը միշտ մեզ հետ է» գրությամբ:

Երևանի Քաղաքապետարանի կայքին ուղղված այս հարձակումը կարելի է համարել պատասխան հարձակում: