Ադրբեջանի արդարադատության նախարարության կայքում հնչում է SOAD-ի երգը

Հայ հաքերները շարունակում են հարձակումներն՝ ուղղված ադրբեջանական կայքերին: Այս անգամ նրանց հաջողվել է հարձակվել խոշոր լրատվական կայք trand.az-ի և Ադրբեջանի արդարադատության նախարարության կայքի վրա: Երկու կայքերում տեղադրվել է հետևյալ լուսանկարը, իսկ արդարադատության նախարարության կայք մտնելիս հնչում է “System of a down” խմբի երգերից մեկը:

Հիշենք, որ երեկ և այսօր հայ հաքերներին հաղոջվել է կատարել մի քանի հարձակում՝ ուղղված econews.az կայքին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պաշտոնական president.az կայքին, ադրբեջանական առաջատար լրատվական կայքերին: Բոլոր կայքերում հայ հաքերները տեղադրում են Գուրգեն Մարգարյանի նկարը՝ «Գուրգեն Մարգարյանը միշտ մեզ հետ կլինի» գրությամբ:

Հիշենք, որ 2004 թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարում է քնած Գուրգենի Մարգարյանին: 2007թ-ին Սաֆարովին Հունգարիայի դատարանը դատապարտում է ցմահ ազատազրկման: Այսօր հայտնի է դարձել, որ Հունգարիան Սաֆարովին վերադարձրել է Ադրբեջանին: Նախագահ Ալիևը ներում է շնորհել մարդասպանին և ազատ արձակել: