Samsung ընկերությունը Բեռլինում անկացվող IFA 2012 տեխնոլոգիական ցուցահանդեսի ժամանակ ներկայացրել է երկու էկրանով հիբրիդային նոութբուք: Այն աշխատում է Windows 8 օպերացիոն համակարգով և Intel Core Ivy Bridge պրոցեսորով:
Նոութբուքի երկրորդ արտաքին էկրանը սենսորային է, ինչը հնարավորություն է տալիս օգտագործել սարքը թե՛ որպես նոութբուք և թե՛ որպես պլանշետ: Samsung-ը առայժմ չի հայտնում, թե երբ է սկսելու այս հիբրիդ-նոուբուքի մասայական արտադրությունը:
Աղբյուրը՝ engadget.com