Ամերիկացիները iPhone-ով հարսանիք են լուսանկարել

Ամերիկացի լուսանկարիչներ Քիմ Թոմասը և Կոուլ Ռայզը iPhone 4S և iPhone 4 սմարթֆոններով լուսանկարել են հարսանիք: Ստացված լուսանկարները մշակել են Instagram ծրագրով: Այս մասին հաղորդում է Instagram Blog-ը:

Ընդհանուր հարսանիքի ընթացքում կատարվել է 550 լուսանկար, որոնցից 120-ը տրվել է ամուսնացող զույգին: Լուսանկարները կարելի է նայել Քիմ Թոմասի բլոգում: Լուսանկարչի խոսքով, հենց ամուսնացող զույգն է ցանկացել iPhone-ով լուսանկարված հարսանիք: