Samsung-ը կներկայացնի Galaxy S 4 սմարթֆոնը

Հարավկորեական Samsung ընկերությունը պլանավորում է ներկայացնել Galaxy S 4 սմարթֆոնը 2013թ. փետրվարին Բարսելոնայում կայանալիք Mobile World Congress հեռահաղորդակցային ցուցահանդեսի ժամանակ: Այս մասին գրում է Korea Times-ը՝ հղելով իր գաղտնի աղբյուրներին:

Նույն աղբյուրները տեղեկացնում են, որ սմարթֆոնի վաճառքը մեկնարկելու է 2013թ. մարտին:

Հիշենք, որ Samsung-ը սեպտեմբերի սկզբում հայտնեց, որ վաճառել է 20միլիոն Galaxy S III սմարթֆոն և կանխատեսում է մինչև տարեվերջ հասցնել այս թիվը 30մլն-ի:

Ըստ Korea Times-ի աղբյուրների, նոր Galaxy S 4-ը հագեցած է լինելու քառամիջուկ պրոցեսորով, 5 դյույմ անկյունագիծ էկրանով  և համատեղելի է լինելու 4G LTE ցանցի հետ:

IDC վերլուծական ընկերության տվյալներով, Samsung-ը համարվում է սմարթֆոնների շուկայի առաջատարը՝ 32,6%-ով, իսկ Apple-ը զբաղեցնում է շուկայի 16,9%-ը:

Galaxy S 4-ի մասին լուրն ինտերնետում սկսեց տարածվել iPhone 5 սմարթֆոնի շնորհանդեսից մի քանի օր անց: Samsung-ի ամենամեծ մրցակցի՝ Apple-ի տվյալներով, սեպտեմբերի 14-ին՝ ընկերությւոնը ստացել է iPhone 5-ի 2 միլիոն նախնական պատվեր: