Canon-ը գործարկել է սեփական ամպային ծառայությունը

Canon ընկերությունը գործարկել է Project 1709 ամպային ծառայությունը: Այն նախատեսված է ինտերնետում լուսանկարների պահպաման համար, գրում է Pocket-lint-ը:


Project 1709-ը պահպանում է նաև օգտագործողի՝ տարբեր կայքերում հրապարակած լուսանկարները: Այնտեղ ավտոմատ կերպով պահպանվում են Facebook վերբեռնված բոլոր լուսանկարները: Հետագայում մի շարք այլ սոցիալական կայքեր կմիանան այս ծառայությանը:

Յուրաքանչյուր լուսանկարին կարելի է ավելացնել նշաններ (tags): Լուսանկարները կարելի է կիսել սոցիալական ցանցերում: Առայմ Canon-ի ամպային ծառայությունը գործարկվել է բեթա տարբերակով: Այնտեղ գրանցվել հնարավոր է միայն հրավերով: Ամբողջական տարբերկը կթողարկվի 2013-ին: