Կանաչ խոզուկները մի քանի օրից «վրեժ» կլուծեն ջղայն թռչուններից

Վերջապես ինտերնետում հայտնվել է Rovio ընկերության կանաչ խոզուկների՝ Bad Piggies խաղի առաջին տեսագովազդը: Խոզուկները՝ ի տարբերություն հանրաճանաչ ջղայն թռչունների (Angry Birds), կառուցում են տարբեր սարքավորումներ, անգամ շարժական: Սցենարն այսպիսինն է՝ խոզերը ստեղծում են սարքեր, որոնցով կարողանում են տեղաշարժվել և հափշտակել թռչունների ձվիկները:

Կանաչ խոզուկների «վրեժը» հասանելի կլինի Windows, Android, iOS և Mac օգտագործողների համար սեպտեմբերի 27-ից: Խաղի կարժենա 1 դոլար: