ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):
Spinning Lamp
Գինը՝ 2.99$ – անվճար
Այս հավելվածի միջոցով կարող եք ձեռք բերել կախարդական լապտեր։ Հնարավոր է ընտրել արտացոլվող պատկերը և զարդարել ննջասենյակը այլընտրանքային կերպով։
Clipomatic
Գինը՝ 6.99$ – անվճար
Այս հավելվածն արտաբերված բավանոր խոսքը վերածում է գրավորի։ Տեսագրման համար հասանելի է 40 լեզու։ Հավելվածը նաև թույլ է տալիս ընտրել տառատեսակը, տառաչափը, ձևը և այլն։
Noted: Audio & Voice Recorder
Գինը՝ 3.99$ – անվճար
Այս թվային նորթատետրը հրաշալի օգնական կարող է լինել կոնֆերանսների, բիզնես հանդիպումների կամ էլ լեկցիաների ընթացքում։