LG-ն ներկայացրել է նոր Optimus G սմարթֆոնը

Այսօր LG ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է նոր Optimus G սմարթֆոնը:

Այն ունի 4.7 դյույմ անկյունագծով True HD IPS  սենսորային էկրան՝ 768×1280 պիքսել կետայնությամբ, քառամիջուկ Qualcomm Snapdragon S4 Pro 1.5ԳՀց պրոցեսոր, 2Գբ օպերատիվ հիշողություն, 32Գբ ներկառուցված հիշողություն, 13Մպ հիմնական և 1.3Մպ դիմային ֆոտոխցիկներ:

Այն հագեցած է նաև Wi-Fi մոդուլով, Bluetooth 4.0-ով, NFC տեխնոլոգիայով, GPS-ով և USB բնիկով, ինչպես նաև համատեղելի է LTE ցանցի հետ: Սմարթֆոնն աշխատում է Android 4.0 Ice Cream Sandwich օպերացիոն համակարգով:

Այն վաճառքի դուրս կգա գալիս շաբաթվա ընթացքում: Արժեքն առայժմ հայտնի չէ: