Հայ-հնդկական ՏՀՏ կենտրոնում կանցկացվի Java և վեբ տեխնոլոգիաների մասին դասընթաց

Հայ-հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնը և Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը հայտարարում են երկարատև դասընթացների նոր փուլ (Ջավա տեխնոլոգիաներ, վեբ տեխնոլոգիաներ, Լինուքս): Դասընթացներին և մասնակցության պայմանների մասին մանրամասն տեղեկատվության համար անհրաժեշտ է այցելել հետևյալ հղումներով՝ JAVA TECHNOLOGIES (LEVEL 1), WEB TECHNOLOGIES (LEVEL 1), LINUX ESSENTIALS (LEVEL 1):

Դասընթացին մասնակցելու համար Ջավա Տեխնոլոգիաների իմացության նախնական գիտելիքներ անհրաժեշտ չեն: Մասնակիցները կսովորեն Ջավա ծրագրավրոման կառուցումը և շարահյուսությունը, Java object-oriented  (OOP) ծրագրավորման հասկացությունները, Ջավա փաստաթղթային ձևավորումը, բացառություննեի վերամշակումը, և շատ ավելին՝ Ջավա-ի հետագա և խորացված ուսումնասիրման համար:

Լինուքս դասընթացի նպատակն է օգնել ուսանողներին հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում Լինուքս Օպերացիոն Համակարգը: Ծրագիրն իր մեջ ներառում է Լինուքսի կարևորագույն ասպեկտները, ինչպիսիք են Լինուքս Կերնել, Լինուքս գործընթացներ, ֆայլերի համակարգում և այլն: Դասընթացը կտրամադրի անհրաժեշտ հմտություններ Լինուքսի հիմնական հասկացությունների եւ գործիքների մասին:
Վեբ տեխնոլոգիաներ դասևնթացը նախատեսված է սկսնակների համար և չի պահանջում գիտելիքներ HTML (HyperText Markup Language) կամ CSS (Cascading Style Sheet) ոլորտում: Մասնակիցները կսովորեն ստեղծել  HTML ֆայլեր, HTML վեբ կայքեր, ինչպես նաև ստեղծել inline, embedded, և CSS կանոններ:  JavaScript-ի ներածական դասընթացը մասնակիցներին կսովորեցնի ստեղծել պարզ Վեբ կայքեր հիմանկան գիտելինքերի օգնությամբ: Դասընթացը ներառում է  պարզ HTML5-ի հիմունքները և  CSS3-ի selectors and rules:

Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, մասնակիցների ընտրությունը կկատարվի ըստ դիմելու առաջնահերթության: Ընտրված մասնակիցները լրացուցիչ կտեղեկացվեն: