Ստեղծվել է Սթիվ Ջոբսի մոմե արձանը

Շատ շուտով պատրաստ կլինի Apple-ի համահիմնադրի՝ Սթիվ Ջոբսի մոմե արձանը: Աշխարհահռչակ «Մադամ Տյուսոյի» մոմե արձանների թանգարանը որոշել է նպաստել Սթիվ Ջոբսի հիշատակմանը: Լեգենդար ղեկավարի արձանը կցուցադրվի սեպտեմբերի 26-ից նոյեմբերի 26-ը Հոնկ Կոնգի «Տյուսո» թանգարանում:  Այնուհետև, այն կտեղափոխվի թանգարանի մեկ այլ մասնաճյուղ:

Արձանը պատրաստվել է Սթիվի մահվան մեկ ամյակի կապակցությամբ: Արձանի ստեղծումը պահանջել է երեք ամիս:

Սթիվի արձանը կրելու է մեզ բոլորիս հայտնի նրա հագուստը՝ սև բլուզ, Levi’s 501 տաբատ և New Balance 991 կոշիկներ: Արձանը ստեղծվել է 2006թ. Fortune Magazine ամսագրի շապիկին տպագրված Սթիվի լուսանկարով:

Աղբյուրը՝ gizmodo.com