Անվճար դարձած iOS-հավելվածներ (օգոստոսի 9)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Colorcube

Գինը` 0.99$ – անվճար

Սա գունավոր փազլ խաղ է: Պետք է ստանալ էկրանի վերևի պատկերը շրջելով և տեղաշարժելով գույները: Խաղն ունի 250 աստիճանաբար բարդացող աշխարհ:

Relax Rain

Գինը՝ 1.99$ – անվճար

Այս հավելվածը կօգնի հանգստացնել նյարդերը: Այն առաջարկում է 6 տարբեր անձրևների ձայներ: Հնարավոր է միացնել նախընտրելի ձայնագրությունը, սահմանել ժամանակ և հանգստանալ: Այն կօգնի քնել:

World Recipes 

Գինը՝ 0.99$ – անվճար

Սա խոհարարական հավելված է, այստեղ կգտնեք աշխարհի տարբեր երկրների խոհանոցների բաղադրատոմսեր: Հավելվածն ամեն օր կազմում է հատուկ ընտրանի ձեզ համար:

Flower Board

Գինը՝ 0.99$ – անվճար

Այստեղ չկան խիստ կանոններ, պարզապես զվարճալի փազլ խաղ է, պետք է 6 և ավելի միևնույն գույնն ունեցող գնդիկները դասավորել իրար կողքի, որպեսզի դրանք ոչնչանան և չպարտվեք: