Samsung Galaxy S4՝ շրջանառվող լուրեր (ֆոտոշարք)

Վերջին շրջանում ինտերնետում պարբերաբար լուրեր են տարածվում այն մասին, թե Samsung ընկերությունը նախագծում է իր Galaxy S շարքի սմարթֆոնների 4-րդ սերունը Galaxy S IV-ը, որը պետք է շուկա դուրս գա 2013թ. գարնանը: Պետք է նշել, որ ընկերությունն այս տեղեկությունները որևէ կերպ չի մեկնաբանել և չի էլ հաստատել:

Այնուամենայնիվ, ինտերնետում որոնումների արդյունքում, հայտնաբերեցինք մի քանի հետաքրքրիր տեղեկություն գալիք սմարթֆոնի մասին:

Համաձայն շրջանառվող լուրերի, Samsung GS IV-ը ունենալու է 5 դյույմ անկյունագծով  OLED Full HD էկրան, քառամիջուկ Exynos 5 CPU (ARM15) պրոցեսոր, 2Գբ օպերատիվ հիշողություն, 16/32/64Գբ ներկառուցված հիշողություն, microSD և nano-SIM քարտերի մուտք, 4G LTE ցանցի հետ համատեղելիություն, NFC միկրոչիպ, երկու ֆոտոխցիկ՝ հիմնական և դիմային, ավելի հզոր մարտկոց և աշխատելու է Android 4.1.1. Jelly Bean օպերացիոն համակարգով: