Samsung-ը ներկայացրել է Galaxy Music երաժշտական սմարթֆոնը

Samsung ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է երաժշտական Galaxy Music սմարթֆոնը, որի դիմային մասը հագեցած է ստերեոդինամիկներով:


Նորույթն առաջարկում է 3 դյույմ անկյունագծով սենսորային էկրան՝ 240 x 320 պիքսել կետայնությամբ, 512Մբ օպերատիվ հիշողություն, 4Գբ ներկառուցված հիշողություն, մինչև 32Գբ microSD քարտի մուտք, 3Մպ ֆոտոխցիկ, Wi-Fi, Bluetooth 3.0, GPS/ГЛОНАСС, 3.5մմ աուդիոբնիկ, FM-ռադիո, թվային կողմնացույց, 1300 մԱ/Ժ հզորությամբ մարտկոց: Սմարթֆոնն աշխատում է Android 4.0 Ice Cream Sandwich օպերացիոն համակարգով:

Samsung Galaxy Music-ը հագեցած է SoundAlive և SRS տեխնոլոգիաներով, Samsung ChatON ֆունկցիայով և Google ծառայություններով: Սմարթֆոնը հագեցած է նաև WVGA-պրոյեկտորով: Galaxy Music-ն ունի 107 գրամ կշիռ: