Նոր iPad Mini-ի իրական լուսանկարները

Այսօր Twitter և Instagram սոցցանցերում հրապարակվել են դեռևս չթողարկված iPad mini պլանշետի լուսանկարները:


Արդյոք դրանք իրական են, թե ոչ, դժվար է իմանալ: Սակայն հաշվի առնելով այն, որ նախորդ iգադջեթների մասին տեղեկատվության հոսքերի մեծ մասը համապատասխանում էին իրականությանը, ապա կարելի է վստահ լինել, որ լուսանկարներում իսկապես պատկերված է iPad mini-ն:

Հիշենք, որ ըստ մամուլում տարածված լուրերի, Apple ընկերությունը կներկայացնի իր երկար սպասված փոքր պլանշետը հոկտեմբերի 17-ին: Վերջինս ունենալու է 7.85 դյույմ անկյունագծով էկրան՝ 1024 x 768 պիքսել կետայնությամբ:

Աղբյուրը՝ cnet.com