Միկրոբոլգային հարթակ Twitter-ը գնել է Vine բջջային ծրագիրը՝ նախատեսված կարճատև տեսանյութերի հրապարակման համար: Այս մասին հաղորդում է All Things Digital-ը՝ հղելով իր գաղտնի աղբյուրներին:
Vine-ը դեռևս չի թողարկվել, սակայն հարցերի և պատասխանների կայք Quora-ում այն նկարագրել են որպես 6 վրկ. տեսանյութերի հրապարակման ծրագիր, որը նախագծվում է iPhone-նների համար:
Հայտնի չէ նաև, թե որքան է արժեցել այս գործարքը: Twitter-ը չի մեկնաբանում այս մասին տարածվող լուրերը:
Հիշենք, որ երեկ ինտերնետում հայտնվել էր տեղեկություն այն մասին, թե Twitter-ը պատրաստվում է թողարկել սեփական տեսապորտալը: