iPad mini-ն կթողարկվի միայն Wi-Fi տարբերակով

Ինչպես գրում է Guardian-ը, Apple ընկերությունը կթողարկի iPad mini պլանշետի միայն Wi-Fi տարբերակը: Սա նշանակում է, որ նոր «խնձորային» պլանշետը համատեղելի չի լինի 3G և 4G ցանցերի հետ: Պլանշետը չի ունենալու SIM-քարտի բնիկ, ինչը թույլ կտա մատչելի դարձնել սարքի գինը օգտագործողների համար:

Բացի վերոհիշյալ տեղեկությունից, Guardian-ի տվյալներով, Apple-ը կներկայացնի նաև իր iPad 3 պլանշետի մոդեռնիզացված տարբերակը, որը համատեղելի է լինելու ոչ միայն ԱՄՆ-ի և Կանադայի, այլև այլ երկրների LTE ցանցերի հետ: