iPad mini-ի շնորհանդեսը կկայանա հոկտեմբերի 23-ին

Apple ընկերության iPad mini պլանշետային համակարգիչը կներկայացվի հոկտեմբերի 23-ին՝ հոկտեմբերի 17-ի փոխարեն: Այս մասին գրում է AllThingD կայքը՝ հղելով սեփական աղբյուրներին:

Իսկ The Next Web-ի լրագրողների տվյալներով, Apple-ը կներկայացնի ոչ միայն մինի-պլանշետ, այլև իր iBooks և iBooks Author էլեկտրոնային գրքերի համար նախատեսված ծրագրերի նոր տարբերակները: Վերջիններս հագեցած են լինելու այնպիսի նոր ֆունկցիաներով, որոնց միջոցով կարողանալու են մրցակցել Amazon-ի և Barnes & Noble-ի նմանատիպ լուծումների հետ: