Yandex բրաուզերը ներբեռնել են 1 մլն. անգամ

Yandex ընկերության կողմից հոկտեմբերի 1-ին թողարկված Yandex բրաուզերը ընդամենը 11 օրում ներբեռնել են 1 մլն. անգամ: Այս մասին հայտնում է ընկերության մամլո ծառայությունը:

Yandex բրաուզերն աշխատում է թե՛ Windows և թե՛ Mac OS համակարգիչներում: Այն նախագծված է WebKit հարթակով, որը օգտագործվում է նաև հայտնի Chrome և Safari բրաուզերներում: Բրաուզերը հագեցած է Turbo տեխնոլոգիայով, որը «սեղմում» է թրաֆիկը՝ օգնելով օգտագործողին խնայողություն անել ինտերնետ ծախսերում: Բրաուզերում ինտեգրված են Yandex-ի մի շարք ծառայությունները՝ էլ.փոստը, թարգմանիչը, ամպային պահարանը, որոնողական համակարգը և այլն:

StatCounter-ի տվյալներով, Ռուսաստանում ամենաճանաչված բրաուզերը, առայժմ, Google Chrome-ն է: