Microsoft Surface պլանշետ՝ նոր տեսագովազդ (վիդեո)

Microsoft ընկերությունը սկսել է իր բրենդային Surface պլանշետի առաջին գովազդային արշավը, որի բյուջեն կազմում է 1 միլիարդ դոլար:

Գովազդային հոլովակում պլանշետի տեխնիկական բնութագրի մասին ոչինչ չի ցուցադրվում: Կարելի է ենթադրել, որ գովազդը նպատակ ունի հասկացնել մարդկանց, որ Microsoft-ն այսուհետ ոչ միայն ծրագրային ապահովմամբ զբաղվող ընկերություն է:

Հիշենք, որ Microsoft-ը օգոստոսին գործարկեց գովազդային արշավ՝ գունազարդելով Նյու-Յորքի փողոցները գրաֆիտիներով՝ նվիրված Surface-ին:

Surface-ն աշխատում է Windows 8 օպերացիոն համակարգով: Այն հասանելի է լինելու երկու տարբերակով՝ Nvidia  պրոցեսորներով (Windows RT-ով) և Intel պրոցեսորներով (Windows 8 Pro տարբերակով): Պլանշետի արժեքը կազմելու է 300-700 դոլար: