Acer-ը ներկայացրել է T232HL և T272HL սենսորային մոնիտորները

Թայվանական Acer ընկերությունը ներկայացրել է երկու նոր սենսորային մոնիտոր՝ T232HL և T272HL մոդելները: Վերջիններս ստացել են Microsoft-ի սերտիֆիկացիա՝ Windows 8-ին համապատասխանելու համար:

T232HL մոդելի մոնիտորն ունի  23 դյույմ անկյունագծով IPS-էկրան՝ 1920 x 1080 պիքսել կետայնությամբ,100,000,000:1 դինամիկ հակադրություն և  250 кд/кв.м պայծառություն: T272HL-ն ունի 27 դյույմ անկյունագծով Full HD էկրան՝ 250 кд/кв.м պայծառությամբ:

Երկու մոնիտորներն էլ հագեցած են երկու ստերեոդինամիկներով, երեք USB-բնիկներով և երեք տեսամուտքերով՝ DVI, HDMI և D-sub: Մոնիտորները վաճառքի համար հասանելի կլինեն հոկտեմբերի 26-ից և կարժենան 499 դոլար (T232HL) և 699 դոլար (T272HL):