Microsoft ընկերությունը սկսել է իր Surface Windows RT պլանշետի նախնական պատվերների ընդունումը:
Surface-ի 32Գբ տարբերակը կարժենա 499 դոլար, իսկ Touch Cover պատյանի հետ միասին՝ 600 դոլար: 64Գբ տարբերակի արժեքն է 699 դոլար: Touch Cover-ը և Type Cover -ը կարելի է ձեռք բերեկ նաև առանձին՝ համապատասպան 120 և 130 դոլար արժողությամբ:
Հիշենք սարքի տեխնիկական պարամետրերը՝ 10.6դյույմ անկյունագծով սենսորային ClearType HD էկրան՝ 1366×768 պիքսել կետայնությամբ, 32/64Գբ ներկառուցված հիշողություն, microSD քարտի մուտք, USB 2.0, երկու ֆոտոխցիկ՝ դիմային և հիմնական: Պլանշետի հաստությունն է 9.3մմ, կշիռը՝ 676 գրամ: