Ամենավտանգավոր վայրերը iPhone-ի համար (ինֆոգրաֆիկ պատկեր)

Համաձայն SquareTrade ընկերության զեկույցի, 10 iPhone-ից 3-ը այսպես թե այնպես ենթարկվում է բազմաբնույթ վնասվածքների: Ընկերությունը կազմել է սմարթֆոնի համար ամենավտանգավոր վայրերի ինֆոգրաֆիկ պատկեր:

iPhone օգտագործողների 9%-ը սմարթֆոնը խորտակել է զուգարանում, 16%-ը հաջողացրել է վնասել սմարթֆոնը լողասենյակում, 5%-ի սմարթֆոնը հայտնվել է լվացքի մեքենայում: Ընդհանուր առմամբ, դժբախտ պատահարների 51%-ը կատարվել է տնային պայմաններում: Ամենավտանգավոր վայրը հանդիսանում է խոհանոցը: Ամենից հաճախ օգտագործողները սմարթֆոնի վրա թափում են ջուր, գարեջուր, սուրճ կամ թեյ: Մի խոսքով, եթե ցանկանում եք անվնաս պահել ձեր iPhone-ը, տուփից մի հանեք:Ճ