Nexus 10՝ Google-ի նոր պլանշետը (ֆոտոշարք)

Google ընկերությունը բացի իր նոր բջջային ՕՀ-ից՝ Android 4.2-ից և Nexus 4 սմարթֆոնից ներկայացրել է նաև իր նոր Nexus պլանշետը՝ Nexus 10-ը, որը արտադրել է Samsung ընկերության հետ համատեղ:

Nexus 10-ը հագեցած է 10.1 դյույմ անկյունագիծ էկրանով՝ 2560 x 1600 պիքսել կետայնությամբ, երկմիջուկ Samsung Exynos 5250 պրոցեսորով՝ 1.7ԳՀց հաճախականությամբ, 2Գբ օպերատիվ հիշողությամբ, 13/32Գբ ներկառուցված հիշողությամբ, 5Մպ հիմնական և 1.9 դիմային ֆոտոխցիկներով, WiFi-ով, Bluetooth 3.0-ով, NFC միկրոչիպով, GPS համակարգով, microUSB և microHDMI բնիկներով, 3.5մմ աուդիոբնիկով, ստերեոդինամիկներով, 9000 մԱ/Ժ մարտկոցով  և մի շարք սենսորներով:

Որպես օպերացիոն համակարգ օգտագործվում է նոր Android 4.2 Jelly Bean-ը: Սարքը կշռում է 603 գրամ: Google Nexus 10-ը վաճառքի դուրս կգա նոյեմբերի 13-ին Google Play օնլայն-խանութում Ավստրալիայում, ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում, Գերմանիայում, Կանադայում, Ֆրանսիայում և Ճապոնիայում: Պլանշետի արժեքն է 399 դոլար՝ 16 Գբ տարբերակի համար և 499 դոլար՝ 32Գբ տարբերակի համար: