Angry Birds Star Wars-ը հասանելի է ներբեռնման համար (ֆոտոշարք+վիդեո)


Rovio ընկերությունը պաշտոնապես հայտարարել է Angry Birds Star Wars խաղի գործարկման մասին: Ճանաչված խաղի այս նոր փուլը սկսվում է հանրաճանաչ ֆիլմի դասական սցենարով՝ «Շատ վաղուց…հեռավոր Գալակտիկայում հանրապետական-թռչունների մի խումբ սկսեց պայքարել չար խոզուկ-կայսերի դեմ: Առաջին հաղթանակից հետո , ապստամբներին հաջողվում է հափշտակել նոր սուպերզենքի՝ Մահվան Խոզաստղի նախագիծը: Սակայն ամեն ինչ այդքան հեշտ չէ, նրանք դեռ պետք է հասցնեն այն իրենց ընկերներին: Իսկ դրա համար թռչուններին անհրաժեշտ է խաղացողի օգնությունը»:

Angry Birds Star Wars-ում խաղացողը կարող է օգտագործել լուսարձակ սրեր, պայքարել տիեզերքում, անապատում: Խաղը պարունակում է ավելի քան ընդհանուր 80 և 2 բոնուսային մակարդակ: Այն հասանելի է Windows, Mac, Android և iOS օպերացիոն համակարգերով աշխատող սարքերի համար: