Ավարտվեց վաղ առավոտից Գյումրիում մեկնարկած առաջին «ԲարՔեմփ Գյումրի» (չ)կոնֆերանսը: «Ցանցառներ»-ի (չ)կոնֆերանսին ներկա էր շուրջ 150 մասնակից: Միջոցառումը բացվեց Գյումրու տեխնոպարկի վերակառուցվող հիմնական շենքում և շարունակվեց «ԿԱԶԱ» հիմնադրամի գրասենյակում: Միաժամանակ երեք լսարաններում մասնակիցները հանդես եկան տարբեր ներկայացումներով՝ Ubuntu-ից մինչև Wikipedia, անգամ իմացան, թե «Ինչպես գումար աշխատել Youtube-ով»:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «ԲարՔեմփ Գյումրի 2012» ֆոտոշարքը՝ պատրաստված ittrend.am-ի կողմից:
Ահա և Գյումրու տեխնոպարկի վերակառուցվող շենքը))
Մասնակիցները ժամանել են և check in են լինում տեխնոպարկում )))
Կարճատև բացման խոսք
Գրանցումը սկսված է
Առաջին «ցանցառ» համարձակը
Հատուկ ներկայացումների տախտակը
«ԲարՔեմփ Գյումրի»-ն շաաատ խիստ էր :Ճ անգամ dress code կար
Ահա և Գյումրու ԲարՔեմփականներին խորհրդանշող մարդուկը
Սկսվում է…
«ԲարՔեմփ Գյումրի»-ի կազմակերպիչների թիմի անդամ Կարեն Տերտերյանը բացատրում է կանոնները
Եթե տեսնեք այս տղային, կհարստանաք, նա գիտի, թե ինչպես Youtube-ով գումար վաստակել
Մասնակիցներից Վաչագանը և Անին
«Ցանցառ», դիզայներ և «ԲարՔեմփ Երևան» կազմակերպիչ Վադզը պատմում է, թե ինչպես գույները ճիշտ օգտագործել՝ չձանձրացնելու օգտագործողներին
Սերգեյ, նույն ինքը՝ «Ոզնին»
ittrend.am )))
Լրագրող, ՏՏ փորձագետ և «ԲարՔեմփ Երևան» կազմակերպիչ Արթուր Պապյանը պատմում էր ծրագրերի օնլայն խանութների մասին
ԲարՔեմփականները քաղցած էին…
Շատ էին քաղցած)))
Հայաստանում կարող է «Վիքիմեդիա»-ի մասնաճյուղ բացվել, պատմում էր Հայաստանում «Վիքիմեդիա» հիմնադրամի ներկայացուցիչ Սուսաննան:
Ինչու՞ Ubuntu օգտագործել: Այս մասին պատմեց ծրագրավորող, «ԲարՔեմփ Երևան» կազմակերպիչ Երվանդը
Այս Macbook-ի տերն իսկական «ցանցառ է» )))
Բոլոր «ԲարՔեմփ» միջոցառումներից անպակաս «ցանցառները»
Մեկօրյա «ԲարՔեմփ Գյումրին» afterparty նույնպես պատրաստել էր, որին ցավոք, ittrend.am-ը ներկա չի գտնվել
Միջոցառման գործընկերներն էին «Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամը» (GEDF) և «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը (KASA): Միջոցառմանը աջակցում է նաև «Բարքեմփ Երևան»-ի կազմակերպչական թիմը: Ինֆորմացիոն գործընկերն է www.ittrend.am-ը:
Հիշենք, որ «ԲարՔեմփը» միջոցառումներ կազմակերպելու նոր ձևաչափ է: «ԲարՔեմփ» են անվանում տեղեկատվական տեխնոլոգիաների, ինտերնետի և նոր մեդիաների թեմաներով «(չ)կոնֆերանսները», որոնք անցնում են ոչ ֆորմալ մթնոլորտում, ինչն ապահովում է բաց քննարկումներ և մտքերի ազատ փոխանակում։ Առաջին անգամ այն անցկացվել է 2005թ. ԱՄՆ-ում՝ Սիլիկոնյան հովտում, ապա ստացել է լայն տարածում ամբողջ աշխարհում։ «ԲարՔեմփ» են անվանում տեղեկատվական տեխնոլոգիաների, ինտերնետի և նոր մեդիաների թեմաներով «չկոնֆերանսները», որոնք անցնում են ոչ ֆորմալ մթնոլորտում, ինչն ապահովում է բաց քննարկումներ և մտքերի ազատ փոխանակում։ Երևանում BarCamp «չկոնֆերանսն» անցկացվում է 2009-ից։