Հայտնի է դարձել Samsung Galaxy S4 սմարթֆոնի տեխնիկական բնութագիրը

Samsung-ը մեկնարկել է Galaxy S4 սմարթֆոնի արտադրությունը: Ընկերության նոր ֆլագման սմարթֆոնն ունենալու է 4.7 դյույմ անկյունագծով Super AMOLED էկրան, աշխատելու է Exynos 5450 քառամիջուկ Cortex-A15 պրոցեսորով՝ 2ԳՀց հաճախականությամբ և 13Մպ ֆոտոխցիկով:

Ըստ ինտերնետում տարածված լուրերի, նոր Galaxy S4-ը ցուցադրվելու է ՏՏ ոլորտի ամենամյա խոշոր ցուցահանդես CES-ի ժամանակ 2013թ. հունվարին: Իսկ սարքի վաճառքը մեկնարկելու է գարնանը: