Galaxy Note II-ը ռեկորդային վաճառք է գրանցել

Ընդամենը 2 ամսում Samsung ընկերության հիբրիդ սմարթֆոն Galaxy Note II-ը վաճառվել է 5 միլիոն օրինակով, հայտնում է հարավկորեական ընկերությունը:

Galaxy Note-ի առաջին տարբերակը, որը ներկայացվել է 2011թ. հոկտեմբերին նման արդյունքի հասել էր միայն 6 ամսվա ընթացքում, իսկ 10 ամսում հասցրել էր վաճառվել 10 միլիոն օրինակով:
Ավելի վաղ փորձագետները համոզված էին, որ հարավկորեական ընկերության հիբրիդ-սմարթֆոնն իր կառուցվածքի պատճառով կոմերցիոն հաջողություններ չի ունենա: Հիշենք, որ Galaxy Note-ն ունի մեծ 5.5 դյույմ անկյունագիծ էկրան: Այն մեծ է բոլոր սովորական սմարթֆոններից:
Galaxy Note II-ը հագեցած է քառամիջուկ պրոցեսորով՝ 1,6ԳՀց հաճախականությամբ: Ունի 9,4մմ հաստություն, 180 գրամ կշիռ, երկու ֆոտոխցիկ՝ 8Մպ հիմնական և 1.9Մպ դիմային: Սարքն աշխատում է Google-ի Android 4.1 Jelly Bean ՕՀ-ով: