«Մայքրոսոֆթի ինովացիոն կենտրոն»-ում կանցկացվի «Անիմացիա և գրաֆիկա» դասընթաց

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը հայտարարում է «Անիմացիա և գրաֆիկա .NET միջավայրում» դասընթացի մասին, որը կմեկնարկի 2012թ. դեկտեմբերի 10-ին: Դասընթացի տևողությունն է 3 ամիս՝ ընդհանուր 36 դաս՝ յուրաքանչյուրը 2 ժամ տևողությամբ: Այս մասին տեղեկացնում են «Մայքրոսոֆթի ինովացիոն կենտրոն»-ից:


Մասնակցության համար պահանջցում է C# մակարդակ 1: Դասընթացի ուսումնական ծրագրին կարելի է ծանոթանալ այստեղ: Դասընթացը կվարի Արայիկ Մելքոնյանը: Դասընթացի արժեքն է ամսեկան 40 000 դրամ:

Դասընթացին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել` լրացնելով օնլայն դիմում հայտը մինչև ս.թ. դեկտեմբերի  6-ը:Մասնակիցների ընտրությունը կկատարվի ըստ դիմելու առաջնահերթության: Ընտրված մասնակիցները լրացուցիչ կտեղեկացվեն: Տեղերը սահմանափակ են: