Oppo-ն ներկայացրել է Find 5 սմարթֆոնը

Այսօր չինական Oppo ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է իր նոր ֆլագման-սմարթֆոն Find 5-ը:

Այն ունի 5 դյույմ OGS էկրան՝ 1920 х 1080 պիքսել թույլատվությամբ, քառամիջուկ Snapdragon S4 Pro APQ8064 պրոցեսոր՝ 1.5ԳՀց հաճախականությամբ, 2Գբ օպերատիվ հիշողություն, 16Գբ ներկառուցված հիշողություն, դիմային 1.9Մպ ֆոտոխցիկ, Wi-Fi, Bluetooth, GPS, NFC, 2500 մԱ/Ժ հզորությամբ մարտկոց: Բացի դրանից, սմարթֆոնն առաջին է շուկայում, որ ունի 13Մպ հիմնական CMOS ֆոտոխցիկ f/2.2 դիաֆրագմայով: Սարքն աշխատում է Google Android 4.1.2 օպերացիոն համակարգով:

Սմարթֆոնի արժեքը չինական շուկայում և ԱՄՆ-ում կազմելու է 480 և 500 դոլար: Այն վաճառքի դուրս կգա հունվարին: