Samsung-ը ներկայացրել է նոր GALAXY Grand սմարթֆոնը

Samsung ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է նոր GALAXY Grand սմարթֆոնը, որը հասանելի է լինելու երկու տարբերակով՝ I9080 և I9082. Երկրորդ մոդելը աշխատում է երկու SIM քարտով:

Նորույթն ունի 5 դյույմ LCD էկրան՝ 800 x 480 պիքսել թույլատվությամբ, 1.2ԳՀց պրոցեսոր, 1Գբ օպերատիվ հիշողություն, 8Գբ ներկառուցված հիշողություն, microSD քարտի մուտք, Wi-Fi, Bluetooth, GPS և HSPA, 8Մպ հիմնական և 2Մպ դիմային ֆոտոխցիկներ, 2100մԱ/Ժ հզորությամբ մարտկոց:

Սմարթֆոնն աշխատում է Android 4.1.2 Jelly Bean օպերացիոն համակարգով՝ TouchWiz ինտերֆեյսով: Բացի դրանից, սմարթֆոնը հագեցած է Samsung-ի հիմնական ֆունկցիաներով՝ S Voice (ձայնային օգնական), Direct Call (հեռախոսահամարի ավտոմատ մուտք) և այլ տեխնոլոգիաներ: Առայժմ հայտնի չէ, թե երբ է սմարթֆոնը վաճառքի դուրս գալու:

Աղբյուրը՝ samsungtomorrow.com