Angry Birds Star Wars խաղը հասանելի է Facebook-ում

Angry Birds Star Wars խաղը հասանելի է Facebook-ում: Խաղի free-to-play տարբերակից կարող են օգտագործողները օգտվել անվճար, սակայն ամբողջական խաղի համար անհրաժեշտ է գումար վճարել:

Սոցցանցի համար նախագծված Star Wars տարբերակը տարբերվում է բջջային տարբերակից: Այստեղ ավելացվել են թռչունների նոր հնարավորություններ, դրանցից պետք է առանձնացնել Clone Bird-ը, որը կլոնավորում է թռչուններին: Յուրաքանչյուր շաբաթ Angry Birds Star Wars Facebook-ում ավելացվելու է 5 մակարդակ: