Optimus G Pro՝ LG-ի նոր ֆլագման սմարթֆոնը

Blog of Mobile կայքի լրագրողներին հայտնի է դարձել LG ընկերության դեռևս չներկայացրած ֆլագման սմարթֆոն Optimus G Pro-ի տեխնիկական բնութագիրը: Ըստ լուրերի, սարքը ներկայացվելու է փետրվարին Բարսելոնայում կայանալիք MWC 2013 ցուցահանդեսի ժամանակ:

Եվ այսպես, սմարթֆոնը հագեցած է microSD և SIM-քարտի բնիկներով, ունի 5 դյույմ անկյունագիծ Full HD էկրան, քառամիջուկ Snapdragon S4 Pro APQ8064 պրոցեսոր՝ 1.7ԳՀց հաճախականությամբ, 2Գբ օպերատիվ հիշողություն և 32Գբ ներկառուցված հիշողություն, Bluetooth 4.0 և Wi-Fi (2.4 и 5ԳՀց), LTE, 12Մպ հիմնական և 2.4Մպ դիմային ֆոտոխցիկներ և 3000մԱ/Ժ հզորությամբ մարտկոց:

Սարքն աշխատում է Android 4.1 օպերացիոն համակարգով: Չափսերն են՝ 139 х 70 х 10 մմ, կշիեը՝ 160գրամ: