LG-ն պաշտոնապես ներկայացրել է Optimus G Pro ֆլագման-սմարթֆոնը

Այսօր ճապոնական կապի օպերատոր DOCOMO-ն ներկայացրել է մի շարք սարքեր, որոնց թվում է նաև LG ընկերության նոր ֆլագման սմարթֆոն Optimus G Pro-ն:


Եվ այսպես սմարթֆոնի տեխնիկական բնութագիրը հետևյալն է՝

5 դյույմ անկյունագիծ էկրան՝ 1920 x 1080 պիքսել թույլատվությամբ, քառամիջուկ Qualcomm APQ8064 1.7ԳՀց հաճախականությամբ պրոցեսոր, 2Գբ օպերատիվ հիշողություն, 32Գբ ներկառուցված հիշողություն, մինչև 64Գբ ծավալի microSDXC քարտի մուտք, 13Մպ հիմնական ֆոտոխցիկ, 3000մԱ/Ժ հզորությամբ մարտկոց, Android 4.1 Jelly Bean օպերացիոն համակարգ: Սարքի չափսերն են՝ 139 х 70 х 10.1մմ, կշիռը՝ 160 գրամ:

Սմարթֆոնը շուկա դուրս կգա ապրիլի սկզբին: Արժեքի մասին առայժմ տեղեկություններ չկան:

Աղբյուրը՝ engadget.com