Apple-ը 2007-ից ի վեր վաճառել է մոտ 318մլն. iPhone

Apple ընկերությունը հրապարակել է 2012թ. ֆինանսական արդյունքները: Եվ այսպես ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը ընկերության կողմից հրապարակված հետաքրքիր վիճակագրություն:

2012թ. վերջին եռամսյակում Apple-ը վաճառել է 47,8մլն iPhone սմարթֆոն: Այս ցուցանիշը 29%-ով գերազանցում է 2011-ի նույն ժամանակահատվածի վաճառքին: Վերլուծաբանները կանխատեսում էին, որ ընկերությունը կվաճառի մինչև 53մլն. սմարթֆոն: Ընկերությունը, սակայն, չի պարզաբանում, թե վաճառված սմարթֆոնների քանկի տոկոսն է կազմում iPhone 5-ը: 2007-ից սկսած՝ առաջին iPhone-ի շնորհանդեսից ի վեր ընկերությունը վաճառել է մոտ 318մլն. iPhone սմարթֆոն:

2012թ. 4-րդ եռամսյակում ընկերությունը վաճառել է 22.9 մլն. iPad պլանշետ, ինչը 49%-ով գերազանցում է 2011-ի նույն եռամսյակի ցուցանիշը: 2010-ից սկսած՝ առաջին iPad-ի շնորհանդեսից ի վեր ընկերությունը վաճառել է 123 մլն. պլանշետ:

Ինչ վերաբերում է Mac համակարգիչներին, ապա ընկերությունը այս նույն եռամսյակում վաճառել է 4,1 մլն. համակարգիչ, ինչը 21%-ով զիջում է 2011թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշին: 2012թ. 4-րդ եռամսյակում նվազել է նաև iPod փլեյերների վաճառքը: Ընկերությունը վաճառել է  ընդամենը 12.7 մլն. սարք՝ 18%-ով պակաս, քան նախորդ տարի նույն ժամանակահատվածում:

Ընկերությունը 2012թ. վերջին եռամյսկաում վաճառել է նաև 2 մլն. Apple TV սարքավորում: