Apple-ը թողարկել է 128Գբ iPad

Apple ընկերությունը ներկայացրել է 128Գբ ներկառուցված հիշողությամբ iPad պլանշետ: Պլանշետի թողարկման մասին ընկերությունը հայտնում է պաշտոնական մամլո հաղորդագրությամբ: Պլանշետն աշխատում է iOS 6.1 օպերացիոն համակարգով, որը թողարկվեց հունվարի 28-ին: Սարքը 4-րդ սերնդի iPad պլանշետ է: Այն ունի նույն տեխնիկական բնութագիրը՝ բացառությամբ ներկառուցված հիշողությունը:

128Գբ iPad-ը վաճառքի դուրս կգա փետրվարի 5-ին: Պլանշետի Wi-Fi տարբերակը կարժենա 799 դոլար, իսկ Wi-Fi+բջջային ցանց տարբերակ՝ 929 դոլար ԱՄՆ-ում:

Հիշենք, որ Apple-ը 2010-ից թողարկում է iPad պլանշետներ: Մինչ օրս թողարկված պլանշետներն ունեցել են 16Գբ, 32Գբ կամ 64Գբ ներկառուցված հիշողություններ: