Մայիսի 15-ին, ժամը 11:30-ին, «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում (Վարդանանց 7) տեղի կունենա մամուլի ասուլիս` «ԴիջիԹեք Բիզնես ֆորում 2013` միջոցառում առաջադեմ գործարարների համար» թեմայով:
Ասուլիսի բանախոսներն են`
— Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը
— Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը
— ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների Զարգացման և Շուկայի Մրցունակության ծրագրի ՏՏ և բարձր տեխնոլոգիաների ավագ փորձագետ Լևոն Գալստյանը:
«Խելացի լուծումներ՝ խելացի երկրների համար» կարգախոսի ներքո հունիսի 21-22-ը «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի կունենա 6-րդ ամենամյա ԴիջիԹեք բիզնես ֆորումը: Ասուլիսի ընթացքում կխոսվի այս տարվա ֆորումի շեշտադրումների մասին:
Գործարար և տեխնոլոգիական այս համաժողովը կազմակերպվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Ֆորումի աջակիցն է ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների Զարգացման և Շուկայի Մրցունակության ծրագիրը: