Orange-ը տեղեկացնում է, որ Իտալիան, Խորվաթիան և Թուրքիան ներառվել են ռոմինգի Orange Գոտու երկրների ցանկում, որտեղ գործում է ռոմինգի միևնույն 250 դրամ սակագինը բոլոր ծառայությունների համար՝ մուտքային և դեպի Հայաստան ու այլ երկրներ կատարած զանգերի, SMS-ների և GPRS-ի համար:
Իտալիայում այս սակագնից օգտվելու համար ընդամենը անհրաժեշտ է միանալ Wind, Խորվաթիայում` Tele2, իսկ Թուրքիայում` TurkCell օպերատորների ցանցին: Հունիսի 1-ից սկսած՝ Orange Գոտու բացառիկ սակագներից բաժանորդները կարող են նաև օգտվել Վրաստանում ճամփորդելիս, եթե միանան Geocell-ի ցանցին:
«Orange Գոտին այն բացառիկ առավելություններից է, որ ունեն միայն Orange-ի բաժանորդները: Թերևս միայն միջազգային մեծ ընկերության մասը լինելով է հնարավոր առաջարկել ռոմինգի այսպիսի հատուկ սակագներ արդեն 21 երկրում: Իհարկե, Orange Գոտու մեր գործընկեր օպերատորների մեծ մասը նույնպես Orange Խմբի անդամ է, սակայն մենք ջանք չենք խնայել Orange Գոտում ներառելու նաև այլ երկրների օպերատորների, որտեղ Ֆրանս Տելեկոմը մասնաճյուղ չունի: Մոտենում է ամառը է, և այս չորս երկրները, որոնք նոր են միանում Orange Գոտուն, մեր բաժանորդների արձակուրդային նախընտրելի ուղղություններից են”, ասաց Orange-ի Մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:
Հիշեցնենք, որ Orange Գոտու մեջ են մտնում նաև այնպիսի երկրներ, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Լեհաստանը, Մեծ Բրիտանիան, Ավստրիան, Իսպանիան, Ուկրաինան և այլն: Orange Գոտում ներառված բոլոր օպերատորների ցանկը կարելի է գտնել հետևյալ հղումով. http://orangearmenia.am/roaming/orange-zone/
Orange Գոտում ռոմինգի բացառիկ սակագներից օգտվելու համար որեւէ հավելյալ գործողության կարիք չկա, պարզապես անհրաժեշտ է ակտիվացնել ռոմինգը՝ մեկնելուց առաջ հավաքելով *121#: