Այսօր հայտնի դարձավ այն երջանիկ բաժանորդը, ով ստացել էր անցած շաբաթվա՝ մայիսի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածի 50,000-րդ միջազգային հեռախոսազանգը: Նա Գորիսի բնակիչ Մուշեղ Բախշյանն է, ում զանգահարել էր իր հայրը Ռուսաստանից: Այսօր Orange-ի գրասենյակում Մուշեղը ստացավ առաջիկա ամռան ընթացքում Ռուսաստան մեկնելու օդանավի տոմսի հավաստագիր:
«Մուշեղը երրորդ բաժանրդն է, ով այս տարի Orange-ից անակնկալ տոմս է ստանում՝ պարզապես միջազգային զանգ ընդունելու համար: Այս անգամ նույնպես զանգը գրանցվել է Ռուսաստանի քաղաքներից մեկից, և մենք ուրախ ենք Մուշեղին հնարավորություն տալ այցելել իր բարեկամներին այնտեղ: Կարծում ենք՝ անակնկալ այս ճամփորդությունը նրա համար հաճելի կլինի», ասաց Օրանժ Արմենիայի Մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:
Հիշեցնենք, որ մինչև հուլիսի 28-ը ամեն շաբաթ Orange-ի այն բաժանորդը, ով ստացել է առնվազն 1 րոպե տևողությամբ 50,000-րդ միջազգային զանգը, կստանա օդանավի մեկ տոմս դեպի այն երկիրը, որտեղից ստացել է այդ հեռախոսազանգը: Հաջողակ բաժանորդները կկարողանան իրականացնել իրենց ճամփորդությունն առաջիկա ամռան ընթացքում` իրենց նախընտրած ժամանակահատվածում:
Յուրաքանչյուր շաբաթվա երջանիկ բաժանորդի անունը կհրապարակվի հաջորդող շաբաթվա ընթացքում: