Microsoft-ն այսօր կթողարկի երկու նոր Surface պլանշետ

Microsoft ընկերությունը այսօր Նյու Յորքում հավանաբար կներկայացնի իր բրենդային պլանշետ Surface-ի հաջորդ սերունդը, ինչպես նաև վերջինիս փոքր տարբերակը, որը կմրցակցի Google-ի Nexus 7-ը և Apple-ի iPad Mini-ի հետ, հայտնում է abcnews-ը:

Նոր սարքավորումների շնորհանդեսը տեղի կունենա Microsoft-ի Windows 8 օպերացիոն համակարգի նոր թարմացման թողարկումից առաջ: Սա նշանակում է, որ Windows 8.1-ը համատեղելի կլինի ավելի փոքր էկրանով պլանշետների հետ:

Նշենք, որ Winows-ի նախկին տարբերակը աշխատում է միայն 10 դյույմ անկյունագիծ էկրան ունեցող պլանշետների հետ:

Microsoft-ը սկսել է իր Surface պլանշետների վաճառքը 2012 թվականի հոկտեմբեր ամսից: Սկզբնական շրջանում սարքավորումը լավ չէր վաճառվում: Ընկերությունը իրացրել է մոտ մեկ միլիոն պլանշետ 2013-ի առաջին երեք ամիսների ընթացքում: Իր Surface բրենդային պլանշետով Microsoft-ը դարձել է սարքավորումներ արտադրող այլ խոշոր ընկերությունների մրցակից: