Microsoft-ը ներկայացրել է Surface Pro 2 և Surface 2 պլանշետները

Microsoft ընկերությունը ինչպես և սպասվում էր երեկ երեկոյան պաշտոնապես ներկայացրեց իր Surface Pro եւ Surface RT երկրորդ սերնդի պլանշետային համակարգիչները:

Surface Pro 2 պլանշետը ստացել է 10.6 դյույմ էկրան՝ 1080p թույլտվությամբ, Intel Core i5 (Haswell) պրոցեսոր, 4-ից 8Գբ օպերատիվ հիշողություն, 64-ից 512Գբ հիշողությամբ կոշտ սկավառակ, ստիլուս (գրիչ) և բարելավված դինամիկներ:

Պլանշետների հետ ներկայացված Surface Docking Station-ն ունի երեք USB 2.0 բնիկ, մեկ USB 3.0, մեկական mini Display բնիկ և Ethernet, ինչպես նաև աուդիմուտք: Surface Pro 2-ն աշխատում է Windows 8 օպերացիոն համակարգով:

Սարքավորման հետ համատեղելի են նոր Power Cover պատյան-ստեղնաշարը, որն ունի ներկառուցված էներգակիր, որով լիցքավորում է պլանշետը և Type Cover 2 պատյանը:

Surface Pro 2-ը 4Գբ օպերատիվ հիշողությամբ և 64Գբ կոշտ սկավառակ տարբերակով կարժենա 899 ամերիկյան դոլլար: Սա պլանշետնի մինիմալ արժեքն է: Պլանշետը վաճառքի դուրս կգա հոկտեմբերի 22-ին:

Surface 2 մոդելը, որը հանդիսանում է անհաջողակ Surface RT-ի ժառանգը, ստացել է 1080p թույլատվությամբ էկրան, NVIDEA Tegra 4 պրոցեսոր, 32/64 SSD կուտակիչ և աշխատում է Windows RT 8.1 օպերացիոն համակարգով:

Surface 2-ի մինիմալ արժեքը կկազմի 449 դոլար: Մոդելը հնարավոր կլինի գնել Surface Pro 2-ի հետ միաժամանակ՝ հոկտեմբերի 22-ից: