Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Apple ընկերության նոր iOS 7 օպերացիոն համակարգում ավելացված մի քանի հետաքրքիր հնարավորություններ:
Որոնում
Անցել են այն ժամանակները, երբ դուք ստիպված էիք iOS-ում որոնման էջը գտնելու համար կատարել մի քանի գործողություն: Որոնումն այսուհետ ավելի հեշտ է դարձել Spotlight որոնողական համակարգի միջոցով, որը կարող եք ակտիվացնել ցանկացած պահի ձեր սմարթֆոնի հիմնական էկրանից: Ընդհամենը պետք է մատը սահեցնել ներք էկրանի միջնամասից:
Գործիքների կառավարման համակարգ
Նոր կառավարման համակարգը՝ Toggles-ը կանչելու համար պետք է էկրանի ներքևի մասից մատը սահեցնել վերև: Այստեղ դուք դուք կգտնեք կոճակներ ակտիվացնելու կամ անջատելու օդանավի ռեժիմը, WI-FI-ը, Bluetooth-ը, չխանգարել ֆունկցիան և Orientiation lock-ը: Ինչպես նաև այստեղից կարող եք կարգավորել էկրանի լուսավորությունը և մեդիան: Բացի դրանից Toggles-ը պարունակում է այլ հնարավորություններ, որոնց մեջ առանձնանում է լապտերը: Այլևս պետք չի լինի օգտագործել առանձին հավելված լապտեր ակտիվացնելու համար:
iMessage և SMS հաղորդագրություններ
iOS-ի նախկին տարբերակներում մի քիչ տարօրինակ էր աշխատում նամակը ուղարկելու և ստանալու ֆունկցիան: Երբ միանգամից ուղարկում էիր մի քանի նամակ, սմարթֆոնի մեջ որպես կանոն կարող էիք տեսնել միայն առաջինի ուղարկման ժամանակը: iOS 7-ում արդեն կա հնարավորություն տեսնել բոլոր նամակների ժամանակացույցը: Այս հնարավորությունը հատկապես կարևոր է գործարարների և բոլոր նրանց համար, ովքեր սովորություն ունեն պայմանավորվել հանդիպման համար սմարթֆոնի միջոցով:
Safari բրաուզերի նորույթները
Safari բրաուզերը tab-երը փակելու համար այլևս պետք չէ սեղմել x կոճակը: Ընդհամենը անհրաժեշտ է դեպի ձախ սահեցնել ոչ պետքական պատուհանը: Այս ֆունկցիան ավելի հեշտ և դինամիկ է դարձնում ինտերնետից օգտվելը:
Հեռախոսահամարների արգելափակում
Վերջապես հայտնվել է օգտագործողների կողմից շատ մեծ պահանջարկ ունեցող հնարավորությունը՝ ոչ ցանկալի համարների արգելափակումը: Դրա համար անհրաժեշտ է կատարել հետևյալ գործողությունները՝ մուտք անել Settings > Phone > Blocked; Settings > Messages > Blocked; or Settings > FaceTime > Blocked և ավելացնել հեռախոսահամարը ցուցակի մեջ:
Apple ընկերության iOS 7 օպերացիոն համակարգի հետաքրքիր փոփոխություններին կանդրադառնանք նաև հաջորդ հրապարակումներում:
Աղբյուրը՝ TechCrunch.com