Google-ը նշում է իր 15 ամյակը

Google Inc.-ը ամերիկյան ընկերություն է, որը հիմնել է աշխարհում ամենահայտնի Google որոնողական համակարգը: Ըստ ComScore ընկերության վիճակագրական տվյալների, աշխարհի որոնումների մեծամասնությունը՝ 65,2% (114,7 միլիարդ որոնում) բաժին է ընկնում Google-ին:

Ընկերությունը հիմնվել է Ստենֆորդի համալսարանի ուսանողներ Լարի Փեյջի և Սերգեյ Բրինի կողմից, որոնք ծանոթացել են 1995 թվականին: Նրանց հաջողվեց ստեղծել նոր որոնողական համակարգ, որը թույլ է տալիս օգտագործողին ցացնում արագ գտնել իրեն հետաքրքրող ինֆորմացիան: Ընկերության հիմնադիրները իրենց որոնողական համակարգը անվանեցին Google՝ մաթեմատիկական “գուգոլ” (googol) տերմինի հիման վրա, որը իրենից ներկայացնում է թիվ. 1 և նրանից հետո 100 զրո:

Չնայած ընկերությունը հիմնվել է 1998 թվականի սեպտեմբերի 2-ին, իսկ Google.com-ը գրանցվել է 1997 թվականի սպտեմբերի 15-ին, որոնողական հսկան նշում է իր ծննդյան օրը ուրիշ օր՝ սեպտեմբերի 27-ին և երբեմն սեպտեմբերի 7-ին:

Այսօր Google-ը ՏՏ ոլորտի համաշխարհային առաջատարներից է, որը բացի որոնողական համակարգից օգտագործողներին առաջարկում է բազմաթիվ այլ ինտերնետ ծառայութնուններ, արտադրում է մրցունակ սարքավորումներ և աշխատում է նորագույն տեխնոլոգիաների ստեղծման ուղղությամբ: