Հայտնի են դարձել iPad 5-ի և iPad mini 2-ի վաճառքի մեկնարկի ամսաթվերը

Photo by MacRumors
Photo by MacRumors

Թեև Apple ընկերությունը չի հաստատել իր նոր արտադրանքների ներկայացման ամսաթիվը, ցանցում սկսել են լուրեր պտտվել՝ դրանց վաճառքի մեկնարկների մասին:

MacG ֆրանսիական կայքի տվյալներով՝ հոկտեմբերի 22-ի շնորհանդեսից հետո Apple-ի նորույթները վաճառքում կհայտնվեն մոտակա 30 օրվա ընթացքում:

Սպասվում է, որ MacBook Pro նոութբուքի նոր տարբերակները վաճառքում կհայտնվեն շնորհանդեսից 2 օր անց՝ հոկտեմբերի 24-25-ին, իսկ iPad 5-ն ու iPad mini 2-ը՝ հոկտեմբերի 30-31-ին: Ինչ վերաբերում է Mac Pro սեղանի համակարգչին, ապա այն շուկայում կհայտնվի նոյեմբերի 15-ին:

Հիշեցնենք, որ վերլուծաբանների կարծիքով՝ MacBook Pro-ն կունենա Haswell պրոցեսոր, իսկ iPad mini-ն կստանա Retina-էկրան:

Աղբյուրը՝ yablochno.com