Աշխարհի ամենամեծ սոցցանցի օգտագործողներն ամեն օր հսկայական քանակի անձնական տեղեկատվությամբ են կիսվում Facebook-ում: Սոցցանցում անընդհատ հավաքվում է լեզվի օգտագործման, սովորությունների, ընկերների հետ փոխհարաբերությունների մասին տվյալներ:
Facebook-ի ինֆորմացիայի ուսումնասիրմամբ զբաղվող թիմը հայտարարել է, որ իրենց ձեռքին առկա հսկայական տեղեկատվության շնորհիվ ավտոմատ համակարգը հղումները ստուգող ալգորիթմի միջոցով կարող է հասկանալ, թե օգտագործողն ում հետ է ռոմանտիկ կապի մեջ: Ալգորիթմի աշխատանքին մանրամասն կարող եք ծանոթանալ՝ անցնելով այս հղմամբ:
«Եթե մենք կարողանանք առանձնացնել կարևոր մարդկանց ձեր կյանքում, դա մեզ մեծ հնարավորություններ կտա Facebook-ը կատարելագործելու համար»,- նշել է ընկերության տեղեկատվության ուսումնասիրման բաժնի մասնագետ Լառա Բեքստրոմը: Նոր ալգորիթմը սոցցանցը հավանաբար կօգտագործի նաև իր գովազդների դասակարգման համար:
Աղբյուր` Mashable