Facebook-ը ցանկանում է գնել BlackBerry-ն

blackberry & facebookՖինանսական ճգնաժամի մեջ գնտվող կանադական ընկերության թոփ-մենեջերները գնացել են Կալիֆորնիա, որպեսզի քննարկեն իրենց ընկերության հավանական վաճառքի հարցը աշխարհի խոշորագույն սոցցանցի` Facebook-ի հետ: Բացի Facebook-ից BlackBerry-ով հետաքրքված է չինական Lenovo-ն:

Facebook-ի կողմից հետաքրքրվածությունը կանադական ընկերության նկատմամբ վերականգնել է այն ասեկոսեները, որ սոցցանցը պատրաստվում է սեփական սմարթֆոն արտադրել: Facebook-ի հիմնադիր և տնօրեն Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ իրենք այդպիսի մտադրություն չունեն և սեփական սարքավորումների արտադրանքը սխալ քաղաքականություն կլինի:

Վերլուծաբանների կարծիքով՝ Facebook-ի համար հետաքրքրության առարկա է դարձել BlackBerry-ի անվտանգ հաղորդագրությունների ուղարկման համակարգը, որը օգտագործվել է վերջերս թողարկված BBM հավելվածում: BlackBerry-ին ավելի վաղ  հաղորդել էր, որ հավելվածից արդեն օգտվում էավելի քան 20 միլիոն iPhone-ի և Android-ի օգտագործող:

Աղբյուր` CNews