Retina էկրանով iPad mini-ն հնարավոր է վաճառքում հայտնվի նոյեմբերի 21-ին

ipad mini retinaԻնտերնետում լուրեր են պտտվում, որ iPad mini 2 պլանշետը, որն ունի Retina էկրան, շուկա դուրս կգա ս.թ. նոյեմբերի 21-ին: Այս մասին գրում է Target.com-ը:

Սակայն շատ հնարավոր է, որ այս ամսաթիվն ընդամենը նախորդ տարվա iPad mini-ի թողարկման օրն է կրկնում:

Հիշեցնենք, որ երկրորդ սերնդի iPad mini-ն ունի 7,9 դյույմանոց Retina էկրան՝ 2048х1536 թույլատրությամբ և 64 բիտանոց Apple A7 պրոցեսոր: Պլանշետը ներկայացվել է ս.թ. հոկտեմբերի 22-ին՝ Սան Ֆրանցիսկոյում կայացած շնորհանդեսի ժամանակ:

Պլանշետի 16  ԳԲ մոդելը (Wi-Fi մոդուլով), ըստ Apple-ի տարածած տեղեկատվության, արժենալու է 400 դոլար: