Ցանցում են հայտնվել Samsung Galaxy Note 12.2-ի տեխնիկական տվյալները

Samsung Galaxy Note 12.2

Samsung-ի 12 դյույմանոց պլանշետի նկարագրությունը հայտնվել է AnTuTu թեստային ծրագրի կայքում: Համաձայն հրապարակված տվյալների՝ մշակման փուլում գտնվող պլանշետի էկրանը 12,2 դյույմ է՝ 2560×1600 կետայնությամբ, իսկ հիմնական տեսախցիկը 8 մպ է: Պլանշետի ներքին հիշողությունն, ըստ կայքի, 32 ԳԲ է:

Samsung Galaxy Note 12.2 benchmark 1Ինչ վերաբերում է Galaxy Note 12.2-ի պրոցեսորին, ապա սարքը համալրված է քառամիջուկ Qualcomm Snapdragon 800 չիպով, որն ունի 2,3 ԳՀց հաճախականություն և  Adreno 330 գրաֆիկական մոդուլ: Պլանշետի օպերատիվ հիշողությունը 3 ԳԲ է:

Samsung Galaxy Note 12.2 benchmark 2Հիշեցնենք, որ Samsung-ը 2012թ.-ի  երրորդ եռամսյակից ի վեր կրկնապատկել է իր պլանշետների վաճառքը, սակայն դեռ զիջում է Apple ընկերությանը, որի մասնաբաժինը ս.թ. երրորդ եռամսյակում 29,6% է՝ Samsung-ի 20,4%-ի դիմաց: