Ինչպես պատրաստել լրտես-էկրան հին LCD մոնիտորից (տեսանյութ)

Շատերն իրենց տանն ունեն հին չօգտագործվող LCD մոնիտոր, որը պատրաստվում են դեն նետել: Ետ կանգնեք անօգուտ էկրանից ազատվելու մտքից, որովհետև կարող եք դրանից ստանալ իսկական լրտեսական մոնիտոր: Բոլորի համար այն կլինի սովորական սպիտակ էկրան, բայց ոչ Ձեզ համար, որովհետև դուք կունենաք հատուկ «կախարդական» ակնոց: Ձեզ պետք է միայն երկու հին ակնոց, դանակ թղթի համար և լուծիչ ներկի համար:

hack it

Ահա անհրաժեշտ պարագաների լիարժեք ցուցակը.

  • Հին LCD մոնիտոր

  • Միանգամյա օգտագործման 3D ակնոց կինոթատրոնից, կամ հին արևային ակնոց

  • Դանակ թղթի համար

  • Պտուտակահան

  • Անձեռոցիկ

  • Սոսինձ

Քայլ 1. Վերցրեք մոնիտորը

Գտեք հին մոնիտորը, որը պատրաստ եք զոհաբերել այս փորձարկման համար: Հանեք պլաստիկ պատյանը պտուտակահանի միջոցով:

Քայլ 2. Կտրեք բևեռացնող թաղանթը

LCD մոնիտորների մեծամասնությունը էկրանի ապակու վրա ունի երկու ծածկող թաղանթ՝ բևեռացնող թաղանթ՝ գույնը ֆիլտրացնելու համար, որը տեսանելի չէ և հակաշողային թաղանթ: Երկրորդը մեզ պետք չէ, իսկ առաջինը մենք կօգտագործենք մեր ակնոցում: Այժմ պետք է վերցնել դանակը և կտրել թաղանթները մինչև էկրանի ծայրերը: Մի վախեցեք ճնշել, մետաղը չի թողնի հետքեր ապակու վրա, եթե նրա հետ փոշի կամ այլ օբյեկտներ չկան: Ոչ բոլոր մոնիտորների վրա են սոսնձված այս երկու թաղանթները, շատերի վրա դրանք ուղղակի դրված են և եթե հանեք մատրիցայի պաշտպանից մետաղական ծայրերը, ապա դրանք կարելի է հանել առանց կտրելու: Թաղանթները հանելուց հետո չմոռանաք պահել բևեռացնող թաղանթը:

Քայլ 3. Մաքրեք էկրանը սոսնձող նյութից

Թաղանթը հանելուց հետո հնարավոր է, որ էկրանին սոսնձի հետքեր մնան: Անցնում ենք կեղտոտ աշխատանքին: Մաքրեք էկրանը լուծիչի և անձեռոցիկի միջոցով: Եղեք ուշադիր, հետևեք, որ լուծիչը չանցնի պլաստիկ պատյանի մեջ:

Քայլ 4. Մոնիտորի հետ աշխատանքը վերջացված է

Էկրանը մաքրելուց հետո կարելի է սկսել հավաքել մոնիտորը: Մինչ ակնոցի պատրաստումը դուք կարող եք պատկերացնել սպասվող էֆեկտը բևեռացնող թաղանթի միջոցով:

Քայլ 5. Հեռացրեք հին ապակիները

Հանեք հին ակնոցի ապակիները, քանդեք ակնոցը, եթե հնարավոր է:

Քայլ 6. Հավաքում ենք ակնոցը և վայելում

Բևեռացնող թաղանթից կտրեք ակնոցի ապակիների չափով և ձևով երկու մաս: Այնուհետև տեղադրեք դրանք ակնոցի վրա: Մարդիկ կարող են մտածել, որ դուք խելագար եք, որը արևային ակնոցով նայում է սպիտակ էկրանին, սակայն դա ավելի զվարճալի է դարձնում ձեր աշխատանքի արդյունքը:

Աղբյուր՝ Habrahabr