Lenovo-ն ամեն վայրկյան վաճառում է 4 գաջեթ

lenovoՉինական Lenovo ընկերությունը նախորդ եռամսյակում վաճառել է ռեկորդային թվով գաջեթներ՝  29 միլիոն օրինակ և կրկնապատկել իր եկամուտը: Ընկերության պլանշետներն ու սմարթֆոնները վաճառքի ծավալներով գերազանցել են նախկինում ընկերության հիմնական եկամուտ հանդիսացող համակարգիչներին: Եթե խոսենք թվերով, ապա 2014  ֆինանսական տարվա երկրորդ եռամսյակում  ընկերության եկամուտը աճել է 36%-ով՝ կազմելով 220 միլիոն դոլար:

Gartner-ի տվյալներով՝ Lenovo-ն համակարգիչների շուկայում ունի 17,5% մասնաբաժին: Ընդ որում՝ նոութբուքներից ստացված եկամուտը կազմում է ընդհանուր թվի 51%-ը, իսկ սեղանի համակարգիչներից ստացվածը՝ 28%-ը:

Հիշեցնենք, որ IFA ամենամյա ցուցահանդեսին Lenovo-ն ներկայացրել է Yoga 2 Pro և ThinkPad Yoga հիբրիդային սարքերը, Vibe X սմարթֆոնը, իսկ մեկ շաբաթ առաջ՝ Yoga Tablet պլանշետը:

Աղբյուրը՝ engadget.com